booked.net
29.11.2021
03:08

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի . (տեսանյութ)

Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում կատարելով համալսարանի տարածած հաղորդագրությանը։

Լրատվականի փոխանցմամբ՝ հայկական տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվող գիտաշխատողների համար նախատեսված դասընթացները կտևեն 6 ամիս։

Նշենք , որ դեռևս 2016 թ.-ին համացանցում ներկայացվել էր դասաժամ, թե ինչպես են ադրբեջանցիները հայերենի դաս անցկացնում։

Տեսանյութում դաս վարողը նշում է, որ այսօրվա դասը լսում են ու ստուգում, թե ինչ աստիճանի ու ինչ որակով են ուսումնասիրում հայոց լեզուն։ Դասի թեման եղել էր ապրիլյան պшտերшզմը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում