booked.net
25.10.2021
05:22

Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն

Սեպտեմբերի 19-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Սարգսյանի գլխավորությամբ Թեհրանի Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի, ՀՀ պետական դրոշի օրհնության և Սուրբ պատարագի արարողություն։

Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը, Պատգամավորական ժողովի փոխատենապետ Վահիկ Աղաքյանը և համայնքային մարմինների ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում