Երևան 18 °C
28.09.2023
00:55

«ԲՈԼՈԼԱ» հումորային հաղորդաշարը դարձել է շատերի կիրակնօրյա սպասված հաղորդումը :

Տևական ժամանակ է արդեն SLIM production-ը իր Youtube-յան պաշտոնական էջով թողարկում է «ԲՈԼՈԼԱ» հումորային հաղորդաշարը: Ամեն կերակի ժամը 20:00-ին «ԲՈԼՈԼԱ»-ան արդեն դարձել է շատերի համար սպասված:

Ներկայացնենք հաղորդաշարից մի քանիսը.

Հաղորդաշարի մասին նաև խոսել է SLIM production-ի գլխաոր պրոդյուսեր և հիմնադիր Սպարտակ Հարությունյանը.

Բարև Ձեզ պարոն Հարությունյան , SLIM production-ը սկսում է նոր նախագիծ, կխնդրեինք խոսեիք այդ մասին:

– Բարև Ձեզ նախ ասեմ , որ պրոեկտի գաղափարը ծնվեց մոտ 4-5 ամիս առաջ, անկեղծ պիտի խոստովանեմ , որ հենց սկզբից արդեն որոշել էի պրոեկտը պետք է վարի մեր բոլորի կողմից սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը : Մնում էր Նարինեի հետ համաձայնության գալ և կյանքի կոչել պրոեկտը: Չնայած նրան , որ Նարինեն իմ շատ լավ ընկերն է , այնուամենայնիվ մտավախություն կար , որ կարող է և համաձայնության չգաինք , բայց փառք աստծո ամեն ինչ նորմալ ընթացավ:Հաղորդաշարը կոչվում է «Բոլոլա լուրեր» և առաջին թողարկումը կլինի արդեն այսօր ժամը 20:00 SLIM production-ի youtube-ի պաշտոնական էջում:

Իսկ ի՞նչի մասին է լինելու հաղորդաշարը:

-Հաղորդաշարը հումորային է , անդրադառնալու է աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների , դե իհարկե գերակշռող մասը կլինի հայաստանյան անցուդարձը: Ինձ թվում է այն ստացված է մնում է սպասենք դիտողների արձագանքներին:

Ի՞նչ նոր նախագծեր կան , որ կխոսեիք այդ մասին:

– Նոր գաղափարներ կան , բայց ես այդ մասին սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ փորձում ենք այն ներկայացնել հանդիսատեսին: Կարող եմ միայն ասել , որ շարունակում ենք արդեն շատերի կողմից սիրված «TOP 7» , «Գաղտնի նյութեր» , «Թռիչք երկուսով» և վերջերս արդեն նոր նախագծի «Դարի պատմություն» հաղորդաշարերի նկարահանումները:Ասեմ , որ հանդիսատեսը արդեն SLIM production-ի youtube-ի պաշտոնական էջում կարող է դիտել «TOP 7 Պատմության ամենասենսացիոն գողությունները նրանց մեջ կան հայեր» և «ԹՌԻՉՔ ԵՐԿՈՒՍՈՎ – Փարավոնի գանձերը Հուրգադայում» վերջին հաղորդումները , իսկ շատ շուտով կլինի նոր «Գաղտնի նյութեր»-ը , որը կլինի մոտավորապես փոքրիկ ֆիլմ:

Շնորհակալություն և մաղթում ենք բարի եթեր:

-Ես եմ շնորհակալ:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում