booked.net
28.10.2021
19:20

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Սպարտակ Հարությունյան:Կարևոր չէ թե որտղ ես խաղում կինոյում թե թատրոնում , կարևորը աշխատանքիդ բարձր մակարդակով մոտենաս:

SLIM.am-ը այսօր կփորձի փակագծերը բացել դերասան, երգիչ Սպարտակ Հարությունյան հետ: Թե ինչ կարող է այսօր հանդիսատեսին տալ հեռուստասերիալները և այլ մանրամասներ կփորձենք միասին պարզաբանել այս պահին:

Գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպես կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր ենք հասել:

Վաղ է դեռ անցած ճանապարհս գնահատելու համար:Շատ անելիքներ ունեմ ,գտնում եմ , որ ինքս իմ առջև դրված ճանապարհի 1%-ն եմ անցել դեռևս:

Արդյո՞ք դերասանի համար հեշտ է խաղալ ներկայիս պայմաններում, հատկապես սերիալներում:

Ոչ մի աշխատանք էլ հեշտ չէ,կարևոր չէ,թե որտեղ ես խաղում`սերիալում,թատրոնում,թե գեղարվեստական ֆիլմում:Բոլոր տեղերում էլ պետք է աշխատանքիդ բարձր մակարդակով մոտենաս,հարգես քո աշխատանքը:

Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

Մենք միշտ էլ հպարտացել ենք մեր մշակույթով,այն միշտ բարձր հարթակներում է եղել:Շատ շատերն այսօր բարձր մակարդակով ներկայանում են և տեղի հանդիսատեսին,և թե դրսի:Այլ հարց է,թե այդ մարդկանց ինչպես են գնահատում,հենց այդ պատճառով է , որ այսօր շատ արվեստագետներ արտերկրում են հանդես գալիս , իսկ մենք միշտ պետք է հպարտանանք մեր մշակույթի համ ու հոտով:

Այժմ նկարահանվում եք «Նռան Հատիկ» ֆիլմում:Ի՞նչ կարծիքի եք սերիալների մասին և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:

Ամբողջ աշխարհում ֆիլմարտադրող ընկերությունները նկարահանում են սերիալներ:Հայկական սերիալը այսօր դեռ ճանապարհ է անցնում և աճման փուլում է դեռ:«Առաջնորդները» հեռուստասերիալը սկսեցին արտերկրում ցուցադրել և դա արդեն գովելի փաստ է:Այո,նկարահանվում եմ «Նռան հատիկ» հեռուստասերիալում,ասեմ սա իմ երկրորդ աշխատանքն է Դիանա Գրիգորյանի հետ առաջինը հենց «Առաջնորդները» հեռուստասերիալն էր:Կարծում եմ «Նռան հատիկ»-ը նույնպես կսիրվի,քանի որ մինչ օրս ինձ հասած մեկնաբանությունները միայն դրական են եղել:

Ձեր ամենասիրելի խաղընկերը՝ նախկինում և հիմա:

Շատ պրոֆեսիոնալ դերասանների հետ եմ աշխատել:Առանձնացնել ինչ-որ մեկին չեմ կարող:Ունենք բարձր մակարդակի արտիստներ,ամեն անգամ նրանց հետ գտնվելով նույն տեսախցիկի առաջ պարզապես հպարտանալու առիթ է ինձ համար:

Կնշեք Ձեր և Ձեր խաղացած դերերի, բնավորության նմանություններն ու առանձնահատկությունները։

Կերպարներն ամեն անգամ տարբեր են լինում,ամեն դերի մեջ գտնում ես ինչ- որ կետ, որը նման է քո բնավորության գծերից որևէ մեկին: Ի դեպ «Նռան հատիկում» նույնպես Սպարտակ է կերպարիս անունը,բայց կարող եմ ասել , որ բացարձակ տարբեր ենք,սարեր ու ձորերի տարբերություն է երկու Սպարտակների միջև:

 

Ձեր աղջիկը`Մարիան քայլեր է անում երգարվեստում:Նրա ընտրության մեջ որևէ ներդրում ունեք Դուք:

Այո աղջիկս երգում է,նպատակ ունի երգչուհի դառնալ:Անկեղծ ասած ես չեմ ցանկացել,որպեսզի նա արվեստի բնագավառում մասնագիտություն ձեռք բերի,նույնիսկ փորձել եմ նրան համոզել սպորտով զբաղվել:Այս տարի աղջիկս ընդունվեց էստրադայի և ջազզի պետական քոլեջ:Ամեն օր հետևում եմ աղջկաս քայլերին այս բնագավառում,պիտի շեշտեմ,որ իմ և աղջկաս ճաշակները բացարձակ համընկնում են և ինչ-որ երգ ընտրելիս երկուսս էլ համակարծիք ենք:

 

Ըստ Ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

Ըստ ինձ ժամանակի ամենամեծ վտանգը շահամոլությունն է:Փողն ու շահամոլությունը շատերի համար դարձել է սրբություն:Այդ փողի ու շահամոլության համար շատերը պատրաստ են սեփական ԵՍ-ը տրորել:

Ունե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել:

Դեռ շատ նպատակներ կան,որ չեմ հասցրել իրագործել,բայց հուսով եմ Աստծո կամոք դեռ կհասցնեմ:

Եվ վերջում`շարունակեք միտքս.«Եթե ապրել,ապա…»

Միտքը կշարունակեմ Սևակյան տողերով… «Ապրել,ապրել,այնպես ապրել,որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելնորդ ծանրությունը»:

 

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում