Երևան 17 °C
28.09.2023
02:28

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Չեմ շարունակելու նկարահանվել «Անցյալ»-ում…Նանե Արզումանյան

SLIM.am-ը այս անգամ կզրուցի սիրված հաղորդավարուհի Նանե Արզումանյանի հետ:Արդյո՞ք կկարողանանք բացել շատ հարցերի փակագծեր՝ կփորձենք միասին:

Քեզ հաջողվեց տարբերվել գրագիտությամբ և ոչ շաբլոն պահվածքով. ինչպե՞ս կարողացար:

Նախ շնորհակալ եմ այսպիսի կարծիքի համար: Պիտի ներկայանալ անպիսին, ինչպիսին կաս, նամանավանդ, մեր երկրում երբեք չես կարող քեզնից հեռու կերպար ներկայացնել, որովհետև բոլորս միմյանց մասին քաջատեղյակ ենք: Միտումնավոր կերպով երբեք չես կարող որևէ բան անել, որովհետև ձևական յուրաքանչյուր երևույթ շատ կարճ կյանք է ունենում:

5

«Անկեղծության ժամ» և «Առանց դիմակի» հաղորդումներն ունեցան մեծ լսարան. դուք շատ սիրվեցիք և առանձնացաք որպես գրագետ հաղորդավարուհի, վերջերս Ձեզ տեսանք նաև որպես դերասանուհի՝ գլխավոր դեր և բավականին սիրված կերպար:Հնարավո՞ր է թողնեք հաղորդավարությունը:

Հաղորդավարությունը ոչ միայն իմն է, այլ այն կյանքն է, որն ինձ ուղղակի ապրեցնում է: Մասնագիտությամբ լրագրող եմ և բավականին երկար ճանապարհ եմ անցել հաղորդավարության ասպարեզում՝ անդադար սովորել և շարունակում եմ սովորել, որպեսզի կարողանամ նոր ասելիքով ներկայանալ: «Անցյալ» հեռուստասերիալի ներկայիս ցուցադրվող մի քանի սերիաները նկարահանվել էին մեկ տարի առաջ, ես պիտի ասեմ, որ իսկապես ուրախ եմ, որ այս ոլորտում էլ փորձեցի ինձ: Կերպարով Նանեն շատ նման հատկանիշներ ուներ իրական Նանեի հետ. այդ պատճառով հեշտ էր կերտելն ու կերպարը ներկայացնելը:Այստեղ աշխատել եմ այնպիսի մարդկանց հետ՝ Հակինթ Բաղդասարյան, Հայկ Աֆրիկյան, Ռուզան Վիթ, Նիկոլայ Եղիազարյան, ովքեր իրենց մասնագիտական բարձր կարողություններով միշտ աջակցել են: Ես շնորհակալ եմ հենց ինձ են վստահել գլխավոր հերոսուհու դերը, բայց շատ խիստ զբաղվածության պատճառով ես այլևս չեմ կարող նկարահանվել: Բացի այդ՝ իմանալով, որ խաղընկերս` Հայկ Աֆրկյանը, ևս հրաժարվել է շարունակել նկարահանվել այս նախագծում, սա ավելի ստիպեց վերջնական որոշում կայացնել, որովհետև գլխավոր կերպարներն ենք և լսարանն այնքան է սիրել այս զույգի խաղը, որ եթե անգամ այլ խաղընկեր ունենայի արդեն չէր դիտվի: Իսկ Անցյալի թիմին մեծ հաջողություններ եմ մաղթում: Չգիտեմ երբևէ կներկայանամ իբրև դերասանուհի, կլինի արդյոք այնպիսի նախագիծ, որտեղ ինձ կտեսնեմ, բայց հաղորդավարությունն իմն է, ես ինձ միայն այստեղ եմ լիարժեք զգում:

4

Նշեցիք խիստ զբաղվածություն:Ի՞նչ եք անում հիմա և ե՞րբ կտեսնենք Ձեզ կրկին եթերում:

Շատ շուտով ինձ կտեսնեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում: Ինտելեկտուալ մրցույթ եմ վարելու, մրցույթը կլինի ուսանողների միջև: Ավել ոչինչ հիմա չեմ կարող նշել. բայց վստահ եմ, որ իր մեծ լսարանն է ունենանլու: Արդեն ամիսներ շարունակ ենք աշխատում այս նախագծի շուրջ, որը շուտով եթերում կլինի:Բացի այդ կա ևս մեկ նախագիծ, որը սկսել եմ տարիներ առաջ և չեմ պատրաստում կիսատ թողնել. դաշտում նմանատիպ ձևաչափով շատ են հայտնվել՝ ժամանակն է արդեն շատերի կողքին տարբերվողը ներկայացնելը:

3

Այսքան լարված աշխատանքների կողքին կա՞ արդյոք անձնական կյանք:Ու ՞մ եք պատկերացնում Ձեր կողքին:

Անձնականի առումով ես փակ եմ համարում բոլոր թեմաներն ու քննարկումնները, անկեղծ՝ ես չեմ ուզում անձնական ունենալ այնքան ժամանակ մինչև չզգամ վերջնական ՆԱ է և վերջ:

2

Եթե հնարավորություն լիներ որևէ բան փոխել Ձեր կյանքում, ի՞նչը կփոխեիք:

Եթե միայն կարողանայի… 20 տարի շարունակ երազանքս է ԵՂԲՈՐՍ միշտ տեսնել տանը, ոչ թե սահմանին, բայց և այքան շատ է սրան զուգահեռ ներսումս լցված հպարտությունը, որ արդեն հարմարվել եմ:

1-157

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում