Երևան 17 °C
28.09.2023
02:31

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Պլանավորել եմ շուտով ունենալ պանդոկ ,որտեղ կհամտեսեն ազգային կերակուրներ և միշտ կհնչի ազգային երգ ու պար: Ռուբեն Սասունցի

Ազգային երգը և երաժշտությունը մեր պետականության հիմքերից մեկն է և այսօր SLIM.am-ը կփորձի այս թեմայով փակագծերը բացել Ռուբեն Սասունցու հետ:

Ըստ Ձեզ,որքանո՞վ է այսօր Հայաստանում պահանջված ազգային երաժշտությունը:

Եթե այս հարցը մի քանի տարի առաջ տրվեր,ապա ես ուրիշ պատասխան կտաի,բայց ի ուրախություն  մեզ այսօր ազգային հայրենասիրական երգը առաջընթաց է ապրում և հատկապես երիտասարդների շրջանում,երբ համերգների ընթացքում միասին երգում ու պարում են մեր ազգագրական երգերն ու պարերը:

Կողմնակի եկամուտ չունենալով և միայն ազգագրական երգեր կատարելով հնարավոր է Հայաստանում նորմալ վաստակել:

Իհարկե արդեն 20 տարի է ես միայն երգում եմ և շատ ուրախ եմ,որ իմ սիրելի աշխատանքով
կարող եմ գումար վաստակել և բարեկեցիկ ապրել:Իսկ պլաններում կա շուտով ունենալ մի
պանդոկ,որտեզ կհամտեսեն ազգային կերակուրներ և միշտ կհնչի ազգային երգ ու պար:

5

Համեմատելով հայաստանաբնակ երիտասարդներին և սփյուռքում ապրողներին,ի՞նչ եք կարծում, որտե՞ղ են ավելի մոտ ազգային երաժշտությանը:

Դե ինչ խոսք,եթե համեմատենք սփյուռքի հետ,ապա կասեմ,որ այնտեղ կարող է ավելի շատ
է դեպի ազգայինը,դա կապված է հեռոու լինելու փաստի հետ:Զարմանում եմ ինչպես են դրսում
ծնված ու մեծացած երիտասարդները համերգների ժամանակ ինձ հետ երգում ու
պարում,դա գալիս է ծնողներից,ովքեր հայեցի են մեծացնում իրենց երեխաներին:Ես միշտ իմ
համերգների ժամանակ ասում եմ,որ կարևոր չէ որտեղ ենք ապրում,կարևորը միշտ մեր հայ
տեսակը բարձր պահենք:

Մեծանալով ազգային երաժշտությունը հնչեցնող ընտանիքում,այսօր Ձեր սեփական ընտանիքու՞մ էլ է պատկերը նույնը:

Գիտեք,Սասունցիների ընտանիքում երբ երեխա է ծնվում ուզես թե չուզես նրա մեջ արդեն
սերմանվում է ազգային երգն ու պարը:Իմ ընտանիքում նույնպես այդպես է:2

Քանի որ թեման ակտուալ է,ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր քարոզարշավներին մասնակցող երգիչ երգչուհիներին: Դուք նույնպես մասնակցու՞մ եք նմանատիպ միջոցառումներին:

Ես երբեք չեմ խառնվում քաղաքականության մեջ և մի բան կասեմ,որ ամեն մեկը պետք է իր
գործով զբաղվի:Իհարկե երգում եմ,ինձ համար ընդհանրապես կապ չունի որ քաղաքական ուժի
հրավերով է:Ես ներկայացնում եմ ազգային երգը,իսկ դա իմ պարտքն է թե´ Հայաստանում,թե´
Հայաստանից դուրս:

Չե՞ք փորձում համատեղել ազգայինը ժամանակակից երաժշտության հետ,օրինակ զուգերգ որևէ ռեպ կատարողի հետ:

Անկեղծ ասած առաջիկայում կա նման գաղափար,բայց դեռ փակագծերը բացել չեմ
ուզում: Շուտով բոլորը կիմանան:

4

Ինչպե՞ս եք վերաբերվում արաբաթուրքական ելևէջներով համեմված մեր որոշ երգիչ երգչուհիների «ստեղծագործություններին»: Նման երաժշտությունը պրոպագանդելը վնաս չի՞ հասցնում հայ մտածելակերպին և մշակույթին:

Շատ վատ է անդրադառնում:Ես ինքս էլ փորձում եմ հեռու մնալ նման երաժշտությունից:

Որպես արական սեռի ներկայացուցիչ ի՞նչն եք կարևորում երգչուհու մոտ` ձայնային տվյալները,թե՞ սեքսուալ լինելը, քանի որ այսօր շատ երգչուհիներ ոչ թե երգելով են գումար աշխատում այլ` բաց հագուստով հանդես գալով:

Իհարկե կարևորում եմ ձայնային տվյաները , հետո նոր գեղեցկությունն ու բեմական պահվածքը:

6

Ճանապարհորդելով տարբեր երկրներում , կարո՞ղ եք առանձնացնել,թե որ երկրներում են ավելի ոգևորվում հայկական ազգային երգ և երաժշտությունից:

Չեմ կարող առանձնացնել,որովհետև ամեն տեղ էլ ինձ նույն ջերմությամբ ենընդունել`ԱՄՆ,Ռուսաստան,Գերմանիա,Հոլանդիա և այլն:

3

Եվ վերջում ի՞նչ նորություններ սպասենք ապագայում Ռուբեն Սասունցուց:

Շուտով կնկարահանվի նոր տեսահոլովակ և նոր ձայնասկավառակ կթողարկվի,որտեղ կընդգրկվեն
ազգային հայրենասիրական ֆիդայական երգեր: Իսկ Սեպտեմբեր ամսին սպասվում է մենահամերգ:
Երևանում երկար սպասված իմ մենահամերգը`կենդանի հնչողությամբ և գեղեցիկ
բեմադրությամբ:

1

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում