booked.net
28.10.2021
18:25

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Գև Գևորգյան «Ժողովուրդն է քեզ բարձրացնողը և իջեցնողը…»

SLIM.am-ը այսօր կփորձի փակագծերը բացել երգիչ Գև Գևորգյանի հետ.
Թե , որ երգերն են համարվում կոմերցիոն և թե ինչ է կատարվում հայկական շոու բիզնեսում կմանրամասնի Գև Գևորգյանը:

Ընդունված կարծիք կա հասարակության մեջ, երբ արտիստը հայտնվում է շոու բիզնեսում, ասում են` ինչ-որ մեկի թեթև ձեռքով էր: Դու ինչպե՞ս «հայտնվեցիր»։ Արդյո՞ք ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

Այդքան էլ համամիտ չեմ։ Պետք է ասեմ առաջին հերթին ես այն տաիքում և կարգավիճակում չեմ, որպեսզի ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ շոու բիզնեսում:Կարծում եմ ինչքան էլ այդ կարծիքը մեծամասնություն կազմի, պետք է տեսնել նաև հակառակ կողմը, եթե մարդ չունենա պոտենցիալ այդ ամենը իրականացնելու, թեկուզ լինեն բազմաթիվ այդպիսի Ձեր նշած “թեթև ձեռքերով մարդիկ” ,փորձեն օգնել,նրանք կունենան թիթեռի կյանք, բայց կյանքում լինում են անհատներ,որոնք իսկապես մեծ ազդեցություն և դերակատարություն են ունենում։
Ես ինքս էլ բացառություն չեմ կարծում եմ, ես բազմիցս ասել եմ այդ մասին և նորից կասեմ ուրախ եմ, որ իմ կյանքում ունեմ լավ ընկեր ի դեմս Արման Էլբերտի,ով պրոֆեսիոնալ երաժիշտ է, հզոր ձայնային տվյալներ ունեցող երգիչ,և ի վերջո իմ երաժշտական պրոդյուսերն է: Շնորհակալ եմ նրան:

Հայկական շոու բիզնեսում մնալ և, այսպես ասած, ինտեգրվել այդ ընտանիքում հեշտ չէ, դա քեզ հաջողվե՞ց, թե՞ չես էլ փորձում ինտեգրվել։

Գիտեք ես կարծում եմ ինտեգրվելու խնդիր չկա հայկական շոու բիզնեսին, պետք է նախ հասկանալ, թե դու ինչ խնդիր ես լուծում, ուր ես ուզում գնալ և ինչ ես ակնկալում: Ես վստահ եմ, որ պետք է անել այնպես , որ քեզ հայ ժողովուրդը ընդունի, համակրի, ընկալի,երբ
այս նախադրյալները եղան վստահ եմ այդժամ բոլոր հարցերը փակված կլինեն։

Շատերն այսօր միայն երգում են կոմերցիոն երգեր, ոմանք էլ շեղվեցին այն հիմնական ժանրից, որով սկսել էին: Դու էլ վերջերս ներկայացրիր կոմերցիոն երգ «էս սիրունը ովա»:Հիմա ի՞նչ, որոշել ես ավելի գումար բերող երգե՞ր ներկայացնել:

Ճիշտ կլինի ես խոսեմ միայն իմ անելիքների մասին, թե շատերը ինչ են արել և անում, կարծում եմ իրենք ավելի ճիշտ և լավ կպատասխանեն իրենց աշխատանքի վերաբերյալ։
Այո´, ներկայացրել եմ կոմերցիոն երգ։
Մինչ հարցազրույց սկսելը ասացի, որ կլինեմ մաքսիմալ անկեղծ, ասեմ չեմ տեսել դեռ որևիցե երգիչ, երաժիշտ անկախ երկրի չափերից լայն և փոքր ճանաչվածության և որակի, ցանկանում է գումար վաստակել։
Ձեր նշած գումար բերող երգեր երգելը հարաբերական է, ժամանակը ցույց կտա։

Խոսենք Ձեր նոր «էս սիրունը ո՞վա» տեսահոլովակից:Ո՞վ է երգի հեղինակը,տեսահոլովակի՞:

Այս սա լավ հարց է:Խոսքերի և երաժշտության հեղինակը իմ լավ ընկեր`Ռաֆֆի Ալթունյանն է։
Տեսահոլովակի ռեժիսորն է հրաշալի մի անձնավորություն, լավ ընկեր, տաղանդավոր բեմադրող օպերատոր- ռեժիսոր` Սուրեն Թադևոսյանը:
Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել ողջ թիմին լավ աշխատանքի համար.
ոճաբան`Արմեն Գալյանին, դիմահարդար` Դիանա Աղաջանյանին, Հայկ Թադևոսյանին և մնացած ողջ թիմին,ովքեր մեծ աշխատանք են կատարել։

Ինչպե՞ս եք կատարել հերոսուհու ընտրությունը:

Հերոսուհու ընտրությունը եղել է շատ արագ: Միլենա Վարդանյանն իսկապես գեղեցկուհի է, ճիշտ ընտրություն է եղել:Բացի գեղեցկուհի լինելուց Միլենան պրոֆեսիոնալ դերասանուհի է, այդքանով ասված է ամեն ինչ։

Արձագանքներն ինչպիսի՞ն են,գո՞հ եք,արդարացվեցի ՞ն Ձեր սպասելիքները :

Արձագանքները դրական են, ուրախ եմ,որ սիրվեց երգը:Այն լսվում է տարբեր ժամանցի վայրերում, արտերկրում, բազմաթիվ վիդեոներ են ուղարկում, տեղադրում սոց ցանցերում: Բացասական կարծիքներ շատ քիչ են,բայց դրական եմ վերաբերվում ես, կողմնակից եմ առողջ քննադատությանը, այդտեղից նույնպես փորձում ես ինչ-որ բաներ քաղել, վերցնել, սովորել, շտկել։

Ի՞նչ եք կարծում տեսահոլովակը օգնե՞ց,որպեսզի հասարակության լայն շրջանում ճանաչում ունենա Գև Գևորգյան անուն ազգանունը:

Իհարկե´, առհասարակ տեսահոլովակները դրա համար են, որ արտիստը, երգիչը, երաժիշտը կարողանա իրեն ներկայացնի, որպեսզի հեռուստադիտողը, հանրությունը ճանաչի իրեն այդ կերպ։

Իրականում ինչպե՞ս ես արձագանքում տարատեսակ ասեկոսեներին և մեկնաբանություններին։

Հիմնականում ասեկոսեների մեծ մասը անհիմն են, այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեմ արձագանքում,իսկ մեկնաբանություններին, որոնք, օրինակ` սոց.ցանցերում, իմ էջերում գրվում են և կգրվեն անպատասխան չեն մնա, երբեք, նույնիսկ նամակները, որովհետև ես այսպես եմ մտածում.կլինի լավ թե վատ, երբ ինձ գրում են, պետք է հարգել յուրաքանչյուրին, քանի որ ժողովուրդն է քեզ բարձրացնողը և իջեցնողը:Ես աշխատանք եմ կատարում իրենց համար, իսկ եթե չպիտի լսեմ կամ կարդամ իրենց մեկնաբանությունները, ապա ինչի համար եմ անում այն ինչ անում եմ: Սա իմ անձնական կարծիքն է` հարգել յուրաքանչյուրի կարծիքը, անկախ նրանից դու կընդունես դա, թե` ոչ։

Տաբուներ ունե՞ս, որոնք երբեք չես անի:

Այո´ունեմ:Չեմ ների,երբ ինձ դավաճանեն:Չեմ սիրում և փորձում եմ այդ պատնեշը թույլ չտալ, որ անցնեն անցանկալի մարդիկ, որոնք իրենց էությամբ լպրծուն են և չեն կողմնորոշվում, թե իրենք ինչ են ուզում այս կյանքից։

Ուզում եմ ամփոփել մեր զրույցը։Կասեք,թե ի՞նչ է այսօր Ձեզ պակասում։ Այսինքն, երբ գլուխը դնում եք բարձին, ինչի մասին եք մտածում:

Շատ բաների մասին եմ մտածում: Իմ կյանքի մասին եմ մտածում, պլաններ գծում` մտքումս, երազում: Մտածում եմ, որ պետք է ընտանիք կազմեմ, պլանավորում թե ինչպես պետք է առաջ շարժվել:Բայց կա ամենակարևորը, որն ամենից շատն եմ ուզում, ես չեմ ստի, որ ամեն օր գլուխս բարձին դնելուց մտածում եմ այդ մասին`ուզում եմ, որ մեր երկու հայկական պետությունները ծաղկեն,ուզում եմ խաղաղություն լինի, որ մեր բոլոր զինվորները ողջ-առողջ վերադառնան ուզում եմ, որ մենք միասնական լինենք, ուզում եմ, որ բարի լինենք, ուզում եմ որ մեր ժողովուրդը լավ ապրի։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում