Երևան 19 °C
28.09.2023
00:39

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ : Անի Լուպե. Մեր մշակույթը միշտ ուշադրության և ջերմության պակաս ունի:

slim.am –ը այս անգամ կփորձի փակագծերը բացել սիրված դերասանուհի՝ Անի Լուպեի հետ։            Անձնական և գործնական շատ հարցերի պատասխաններ կստանաք հենց մեր միջոցով։                     Լուիզա Բադալյանը այս ամենը կփորձի իմի բերել հենց «Բաց Փակագծեր» նախագծի շրջանակներում։

2

Ինչու՞ Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե:

Գուադալուպե…Լուպե:Ինձ այս անունով կնքեց Վիկտոր Արմանդո Ռոջասը,երբ ես շատ տարիներ առաջ աշխատում էի իսպանական կենտրոնում:

Դուք նաև ակումբներում եք երգում: Ի՞նչն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ, թատրո՞նը , թե՞ երգարվեստը:

Այո երգում եմ:Եթե ընտրություն կատարեմ թատրոնի և երգարվեստի միջև,ապա երկուսն էլ միանգամից կընտրրեմ,քանի որ լինելով մյուզիքլի դերասանուհի երկուսն էլ հոգեհարազատ են ինձ:

3

Ազատամիտ անձնավորություն եք: Այդ ներքին ազատությունը Ձեզ համար առավելությու՞ն է, թե՞ թերություն:

Ես ազատամիտ չեմ,ես ազատատենչ եմ,դրանք տարբեր բաներ են:Ուղղախոս եմ,բայց իմ ներքին ազաատությունն միշտ օգնության է հասնում,թե´ կյանքում,թե´մասնագիտության մեջ,այդ իսկ պատճառով էլ ըստ իս դա առավելություն է:

Ի՞նչ է խլել Ձեզանից բեմը:

Այդպիսի մեղադրանք չի կարելի ներկայացնել նորին մեծություն բեմին:
Ասեմ ավելին այդ ես եմ նրան նվիրվել,իսկ թե ինչ եմ խլել նրանից թող մնա փոքրիկ գաղտնիք:

4

Ի՞նչի պակաս ունի այսօր հայկական մշակույթը:

Մենք տաղանդավոր ազգ ենք բոլոր առումներով,իսկ մեր մշակույթը միշտ ուշադրության և ջերմության պակաս ունի:

Թերեւս ֆիլմերի կրկնօրինակումը ևս կարելի է դերակատարում համարել, այո՞:

Ես կրկնօրինակումը համարում եմ շատ նուրբ դերասանական խաղ,կարելի է ասել թե կերպարանափոխություն:

5

Լինելով համարձակ կերպար, այնուամենայնիվ կա՞ մի բան, որը երբեք չեք անի:

Շատ բաներ կան,որոնք չեմ անի,բայց,ըստ էության դա կապ չունի համարձակության հետ:

Եվ վերջում, Ձեզ համար բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ։

Կարծում եմ բաժակն ինքն է որոշում դա:

3

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում