Երևան 19 °C
28.09.2023
00:38

ԲԱՑ ՓԱԿԱԳԾԵՐ: Անահիտ Շահբազյան: «Զգում եմ,որ մայրանալուս ժամանակը շատ մոտ է…»

Այսօր շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց կարիերան հարթում են որոշ աղանդավորական խմբավորումների անդամ դառնալով:Այս և այլ հարցերի շուրջ SLIM.am-ը կբացի փակագծերը Անահիտ Շահբազյանի հետ:

Մի առիթով նշել էիք,որ 2015 թվականին Դուք եք ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում,այդպես էլ չկատարվեց դա:Ձեր կարծիքով, ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա մասնակիցը, որ կարողանա 1-ին հորիզոնականը գրավել Եվրատեսիլում և արդյոք կարևոր է հենց 1-ին հորիզոնական գրավելը:

Ես դա հումորով էի ասել ,2015 թվականի համար,բայց մեծ հոդված դարձավ:Իրականում աշխարհին ամենամաքուր ու պարզ երաժշտությունն է պետք,որի համար պետք չէ ոչ լեզու,ոչ էլ շքեղություններ:

3 միֆ, որ լսել եք Անահիտ Շահբազյանի մասին և դա Ձեզ զվարճացրել կամ զայրացրել է:

Եթե անկեղծ,իմ կյանքի 3 միֆ չեմ լսել իմ մասին,նույնիսկ մեկը:

Ժամանակի ու տարածության մեջ թողել ե՞ք մի բան, որ պետք էր վերցնել:

Հուսով եմ,որ չեմ թողել:

Կենցաղը կարող է «կոտրել» ռոմանտիկան. հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք համատեղում տնային գործերն ու կարիերան:

Իհարկե ոչ,ամեն բան մարդու մտածելակերպից և հոգու մեծությունից է գալիս,իսկ տնային գործերը սիրով եմ համադրում աշխատանքիս հետ և ինձ ավելի մեծ եմ զգում:

Այսօր գնալով ավելի շատանում են հայտնի մարդկանց որևէ աղանդավորական շարժմանը հարելու երևույթները, և սա հոգևորսության մեծ միտում է, քանի որ տվյալ արտիստի երկրպագուները կարող են գնալ նրա հետևից ՝ չմտածելով անգամ, թե ո՞ւր են գնում, միայն նրա համար, որ տեսնեն նրան և գուցե այդ հավաքների ժամանակ ոչ մի անգամ չտեսնեն նրան, բայց, միևնույն է, նրանք կշարունակեն գնալ և ինքնըստինքյան միանալ տարբեր աղանդավորական շարժումներին:Համաձա՞յն եք,որ այսօր ազգային արժեքները կոպեկներ են դարձել:

Եթե աղանդները շարունակեն այսքան արագ տարածվել մեր ազգության մեջ ոչ միայն ազգային արժեքները,այլև ճշմարիտ հավատը կվերանա:

 

Բացի երգարվեստից կա՞ն այլ նախագծեր, որտեղ պատրաստվում եք Ձեր մասնակցությունն ունենալ:

Դեռ չկան ու չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում:Կպատկերացնեմ երբ դառնամ միլիարդատեր ու շատ բարեգործություննեեր անեմ:

Հաճախ մենք ստիպված ենք կռվել ինքներս մեզ հետ: Կարողանո՞ւմ եք նման կռիվներում հաղթել ինքներդ Ձեզ:

Ամեն դեպքում իմ բարին միշտ հաղթում է իմ մեջ եղած չարին (ժպտում է):

Ի՞նչ ակնկալիքներ ունեք հիմա կյանքից: Ի՞նչն է պակասում կատարյալ երջանկության համար:

Ես հիմա էլ եմ կատարյալ երջանիկ ,իսկ Աստծո պարգևներից ես օր օրի կատարելության եմ փորձում մոտենալ,գոնե մի քիչ:

Մայր դառնալու ցանկությունը,ե՞րբ կդառնա իրականություն:

Գիտեք ամեն բանի համար կա ժամանակ,իսկ ես ամեն բան հանձնել եմ վերևին:Ամեն ինչ այնտեղ է կատարվում,համբերությամբ լցված եմ ապրում իմ կյանքը և վայելում այն:Զգում եմ,որ մայրանալուս ժամանակը շատ մոտ է:

Վերջերս ներկայացրեցիք Ձեր նոր տեսահոլովակը:Արդարացվեցի՞ն Ձեր սպասումները,գո՞հ եք արձագանքներից:

Գիտեք երբեք չեք իմանա մարդկանց արձագանքները ինչպիսին կլինեն,բայց երբ լսում ես,որ երգդ սիրում են նորածին բալիկները,քեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում,որովհետև իրենց զգացումներն երկնային են:Շնորհակալ եմ բոլորի արձագանքների համար:

 

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում