Երևան -2 °C
29.11.2023
02:29

Ուկրաինայում առաջարկել են միջազգային պատժամիջոցներ կիրառել Իրինա Ալեգրովայի , Եվգենի Պետրոսյանի , Միքայել Գալուստյանի , Սարիկ Անդրեասյանի , Տիգրան Քեոսայանի, Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

Ուկրաինայում առաջարկել են միջազգային պատժամիջոցներ կիրառել Բուզովայի, Պետրոսյանի, Գալուստյանի, Բեզրուկովի և այլ ռուս աստղերի նկատմամբ։

Ցուցակը պատրաստել է այսպես կոչված «Երմակ-ՄակՖոլ» խումբը։ Այն հրապարակվել է Զելենսկու կայքում։ Միխայիլ Բոյարսկին, Իրինա Ալեգրովան, Նադեժդա Բաբկինան, Դիմա Բիլանը, Օլեգ Գազմանովը, Լարիսա Դոլինան, Դմիտրի Դյուժևը, Սերգեյ Ժուկովը նույնպես մեղադրվում են «Կրեմլի համար քարոզչական նյուեր տարածելու մեջ»։

Ցուցակում են Վլադիմիր Վինոկուրը, Վիկտոր և Ալեքսանդր Դոբրոնավովները, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, ում ֆիլմերում գլխավոր դերակատարն է Վլադիմիր Զելենսկին։
Բացի այդ, առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Տիգրան Քեոսայանի, Մարգարիտա Սիմոնյանի, Անտոն Կրասովսկու, Արտեմի Լեբեդևի, Իվան Օխլոբիստինի և Դենիս Մայդանովի նկատմամբ։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում