Երևան 32 °C
14.08.2022
20:18

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի հաղթող Մալենայի մամուլի ասուլիսը . (տեսանյութ)

Րոպեներ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլը», Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա հաղթեց ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում: Հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում։ Տեղեկացնում է «1լուրեր»-ը:

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ իններորդ համարի ներքո:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի, որն անցկացվում էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Հայաստանը 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում