booked.net
30.07.2021
01:45

Բրիտանական «Young Turks» ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել հեռացնել «Turks» բաղադրիչը Հայոց ցեղաս պանությունը կազմակերպիչների հետ չնույնացվելու համար

Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղաս պանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:

Young Turks թարգմանաբար նշանակում է «Երիտասարդ թուրքեր»: Պարզվում է, որ լեյբլի հիմնադիրը` Քեյըս Փոուսոնը 2005 թվականին այն անվանակոչելու ժամանակ անտեղյակ է եղել, որ Young Turks` թարգմանաբար երիտթուրքեր են կոչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղաս պանությունը ծրագրած և իրականացրած «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներին: Լեյբլի հիմնադրման ժամանակ հաշվի է առնվել խոսակցական անգլերենում Young Turks-ի նշանակությունը. այն է` ըմբ-nuտ, шպuտшմբ երիտասարդներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Young Turks ձայնագրման լեյբլի հիմնադիր Քեյըս Փոուսոնը «Ինստագրամ»-ի իր էջում պաշտոնապես հայտարարել է անվանափոխության մասին՝ ներկայացնելով դրա պատճառները: Նա նշել է, որ 2005 թվականին որոշվեց լեյբլը կոչել Young Turks՝ ոգեշնչվելով Ռոդ Ստյուարտի համանուն երգից:

«Մենք անտեղյակ էինք եզրույթի ավելի խորը պատմությունից, մասնավորապես, որ Երիտթուրքերն այն խումբն էր, որը 1915 թվականից իրականացրեց Հայոց ցեղաս պանությունը: Շարունակական խոսակցություններից ու նամակներից հետո, երբ սկսեցինք տեղեկանալ խնդրի մասին, ակնհայտ դարձավ, որ այս անունը մարդկանց համար ցш-վի և շփnթմnւնքի աղբյուր է»,- նշել է Փոուսոնը՝ ընդգծելով, որ ձայնագրման լեյբլն անվանափոխելու և Young կոչելու իրենց որոշումը ճիշտ է:

Հայոց ցեղաս պանության տարելիցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ Young-ը, ի հիշատակ Ցեղաս պանության ժամանակ զn-հվшծ և այն վերшպրшծ հայերի, նվիրատվություն է կատարել Լոնդոնում գործող «Հայ հիմնարկ» մշակութային բարեգործական կազմակերպությանը:

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են ձայնագրման լեյբլի որոշմանը՝ մեկ անգամ ևս արծարծելով Հայոց ցեղաս պանության թեման:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում