Երևան 33 °C
14.08.2022
19:51

50 Cent-ը լուսանկարել է Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակը , հրապարակել այն և կատարել գրառում . (լուսանկար)

50 Cent-ը Երեւանի Աբովյան փողոցից , հավանաբար հյուրանոցային իր համարից ` լուսանկարել է Շառլ Ազնավուրի հրապարակը , այն հրապարակել իր սոցիալական էջերում և կատարել գրառում.

«Ok, ես առաջին հիփ հոփ կատարողն եմ, ով ելույթ է ունենում Երևանում ՝ Հայաստանում ,GLG GreenLight Gang …Ես կվերադառնամ:» , -գրել է հաաշխարհային հիփ հոփ աստղը:

Նշենք , որ Հայա փառատոնը երեկ հուլիսի 1-ին Երեւանում ներկայացրեց աշխարհի լավագույն ռեփ կատարող 50
Cent-ին ։

Կենդանի հնչողությամբ համերգը տեղի ունեցավ ԵրևանիՀրազդան մարզադաշտում:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում