Երևան 23 °C
10.06.2023
19:17

Տեսախցիկը ֆիքսել է Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները . (տեսանյութ)

Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները ֆիքսած կադրերը հրապարակվել է սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է` թե ինչպես են ռուսական փոփ աստղին հիվանդանոց տանում։

«Ընկերները Յուրիին տեղափոխում են Ռաստունովո գյուղի հիվանդանոց, որտեղ մնում են մոտ 10 րոպե։ Ավելի ուշ երգչին նստեցնում են շտապօգնության մեքենա՝ Դոմոդեդովոյի հիվանդանոց տեղափոխելու համար, որի ճանապարհին էլ կանգ է առնում ռուսական էստրադայի լեգենդներ սիրտը։» , – ասվում տեսանյութի կից գրառման մեջ:

Նշենք , որ այսօր մահացել է «Ласковый май» խմբի մենակատար, ռուս հայտնի երգիչ Յուրի Շատունովը։

Երգիչը մահացել է Մոսկվայում։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: Նա 48 տարեկան էր։

Երգիչը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին Բաշկիրիայի Կումերտաու քաղաքում։ 3 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են, և նրան տեղափոխել են մանկատուն։

1986 թվականի հոկտեմբերին Յուրին ծանոթացավ երաժշտական խմբի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ և շուտով ձևավորվեց «Ласковый май» խումբը, որը մեծ ճանաչման հասավ 90-ականներին։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում