Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ . «Ես և Քիմը ոչ միայն նույն ազգությունն ունենք , այլ…»

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր ՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ՝ Մարգարիտա Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում գրել է , որ նա և համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանը ոչ միայն նույն ազգությունն ունեն , այլ շատ ավլի այլ նմանություններ ևս ունեն.
«Այսօր ես պարզեցի, որ Քիմ Քարդաշյանի հետ ոչ միայն նույն ազգության և ծննդյան տարեթիվն ունենք , այլև նույն հասակը , ոտքի չափն ու գոտկատեղը։
Եվ ինչ տարբեր ճակատագրեր: Ակնհայտ է, որ խոսքը գոտկատեղի մասին չէ։» , -գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Նշենք , որ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է 1980 թվականին Կրասնոդարում , իսկ Քիմ Քարդաշյանը1980 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում , երկուսն ել հայկական ընտանիքում: