ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ամուսնու Ջո Բայդենի երդմնակալությանը կրել է «Մարգարյան» բրենդի հագուստ

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ամուսնու Ջո Բայդենի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ կրում էր «Մարգարյան» բրենդի վերարկու: Այս մասին հաղորդում է «The Armenian Report»-ը:
Նոր ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության օրվա համար հագել էր փիրուզագույն վերարկու զուգորդված համապատասխան զգեստով և դեմքի դիմակով:
Զգեստը պատրաստվել է ծնունդով Կոլորադոյից դիզայներ, «Մարգարյան» բրենդի հիմնադիր Ալեքսանդրա Օ՝Նեյլը:
Օ՝Նեյլը «Մարգարյան» բրենդը հիմնել է 2017-ին: Բայց նրա դիզայներական կարիերան սկսվել է 10 տարեկանում, երբ նրա տատիկը իրեն սովորեցրեց կարել հագուստ Կոլորադոյի գյուղական վայրում ապրողների համար:
Հիշեցնենք ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:
Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Կապիտոլիումի աստիճաններին: Նա հավատարմության երդում տվեց երկրի սահմանադրությանը և երկրին:
Բայդենը երդվեց Աստվածաշնչի վրա , որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին, նա այն օգտագործել է նաև 2009 և 2013 թվականներին փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս:
Երդմնակալությանը մասնակցել են երկրի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման, ինչպես նաև նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը: