Քիմ Քարդաշյանը Հայերեն տառերով ամանորյա զարդեր է պատվիրել իր և երեխաների համար . (լուսանկարներ)

Հայուհի համաշխարհային գերաստղ , հեռուստատեսային դեմք ,մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը Հայերեն տառերով ամանորյա զարդեր է պատվիրել իր և երեխաների համար «IceLink» հայտնի ապրանքանիշի ոսկերչական սրահից:
«Իմ ու իմ երեխաների անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ հայերեն»,- գրել է Քարդաշյանը՝ ցույց տալով հայերեն տառերով «IceLink» ապրանքանիշի կախազարդերը:
Նշենք , որ «IceLink» հայտնի բրենդային ապրանքանիշը պատկանում է հայազգի հայր և դուստր Անդի և Սյուզի Սողոյաններին: «IceLink» ապրանքանիշի զարդերը սկսվում են մի քանի հազար դոլար արժողությամբ և մեծ տարածում ունեն համաշխարհային հայնտի արտիստների շջանակում: