Երևան 16 °C
26.09.2022
22:52

Աճուրդի է դրվել Կիլիկիայի թագավոր Լեւոն Բ-ի մետաղադրամները

Առցանց աճուրդի է հանվել Կիլիկիայի հայոց թագավորության Լևոն Բ (1198-1219թթ., Ռուբինյանների արքայատոհմ) արքայի օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը:

Մեկնարկային գինը 50.000 դոլար է, տեղեկացնում է մետաղադրամների աճուրդի հարցով մասնագիտացված:

Մետաղադրամը պատկերում է գահին բազմած Լևոն արքայի ն` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: 19.5 մմ տրամագծով, 2.46 գր քաշով մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը: Մետաղադրամը ներառված է Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում»:

Նշենք , որ Լեւոն Բ-ի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։

Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։

Լեւոն Բ կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

1219 թվականի սկզբին Անտիոքի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավ-ադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն-Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր Զապելին։

Լևոնը վա-խճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝ Ակներում։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում