Երևան 8 °C
01.12.2022
18:49

Աշտարակ քաղաքում նռ նակով իրեն պայ թեցնել սպա ռնցող տղամարդը վն ասազերծվել է . Մանրամասներ դեպքից . (տեսանյութ)

Հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահ-ազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռ-նակով տղամարդ կա և սպ-առնում է նռ-նակով պայ-թեցնել իրեն։

Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպ-առնում էր պայ-թեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։

Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Արդյունքում՝ նռ-նակը վն-ասազերծվել է՝ պայ-թուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզ-ոքացվել է նաև վտ-անգը, որ սպա-ռնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։

37-ամյա տղամարդը ձեր-բակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում