Երևան 18 °C
28.09.2023
02:48

Պուտին . «Եվրոպան պետք է շնորհակալություն հայտնի Թուրքիային» . (տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Եվրոպային շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ Ռուսաստանից գազի անխափան տարանցման համար:

«Ես նկատի ունեմ մատակարարումները ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրոպայի սպառողների համար: Կարծում եմ՝ եվրոպացի գործընկերները պետք է երախտագիտություն հայտնեն Թուրքիային այն բանի համար, որ ապահովում է մեր գազի անխափան տարանցումը եվրոպական շուկա»,-ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ իրենք համագործակցության նոր էջ պետք է բացեն:

«Մենք պետք է վերջակետ դնենք։ Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես նկատի ունեմ էներգետիկ համագործակցությունը, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային խնդիրները», – ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի սիրիական հարցը։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում