Երևան 14 °C
26.09.2022
22:11

Լարվածություն Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարների հարաբերություններում

Ուկրաինայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղ-ադրել է ստախոսության մեջ։

Վրաստանի կառավարության ղեկավարը նախօրեին պնդել է, որ Արախամիան ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից պահանջել է Վրաստանին չտրամադրել Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ տեղեկություններն իրեն փոխանցել են եվրոպացի և ամերիկացի գործընկերները։

Վրաստանի առաջնորդը նաև հիշեցրել է «վրացական ազգանուն կրող Արախամիայի» մեղադրանքները Թբիլիսիի հասցեին, ըստ որի՝ ռուսաստանյան ընկերությունները Վրաստանի տարածքն օգտագործում են միջազգային պատ-ժամիջոցների շրջանցման համար:

«Խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք վրացական կառավարության, մասնավորապես՝ վարչապետի բացահայտ արտանետումներին և ֆեյքերին, ով ս-ուտ տեղեկություններ է տարածում օլիգարխի հրամանով», — հայտարարել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչը:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում