booked.net
23.09.2021
13:14

Արդյո՞ք կա կյանք մահից հետո . (տեսանյութ)

Վկայություններ առ այդ Պետերբուրգցի հոգեբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի բժշկական ակադեմիայի ամբիոնի պրոֆեսոր, Մեծ Բրիտանիայի Էսեքսկի համալսարա նի պատվավոր դոկտոր, ՌԴ ուռուցքային հոգեբույժների ընկերակցության նախագահ Անդրեյ Գնեձիլովը ևս չի կասկածում, որ ֆիզիկական մահը դեռևս կյանքի վերջը չէ:

– Մահը մեր անհատականության վախճանն ու կործանումը չէ: Դա ընդամենը մեր գիտակցության փոփոխումն է` երկրային գոյության ավարտից հետո: Ես 10 տարի աշխատել եմ ուռուցքաբանության կլինիկայում, իսկ հիմա ավելի քան 20 տարի աշխատում եմ հիվանդանոցում: Այդ տարիների ընթացքում ծանր հիվանդների ու մեռնող մարդկանց հետ առնչվելով` ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել համոզվելու, որ մարդկային գիտակցությունը մահից հետո չի անհետանա:

Ի՞նչ է մեր մարմինը. դա ընդամենը պատյան է, որը հոգին լքում է` ուրիշ աշխարհ փոխադրվելիս: Այս ամենն ապացուցում են կլինիկական մահի ժամանակ այդպիսի «հոգևոր» գիտակցության վիճակ ապրած բազմաթիվ մարդկանց պատմածները: Նման առեղծվածները գիտության տեսանկյունից բացատրել չեմ կարող ոչ միայն ես, այլև որևէ մեկը. գիտությունը բնավ չի տիրապետում աշխարհի մասին բոլոր գիտելիքներին: Բայց գոյություն ունեն փաստեր, որոնք ապացուցում են, որ մեր աշխարհից բացի կա այլ աշխարհ. մեզ անծանոթ-անհայտ օրենքներով և մեր ըմբռնումների սահմաններից դուրս գտնվող աշխարհ: Այդ աշխարհում, ուր մենք հայտնվում ենք մահից հետո, ժամանակն ու տարածությունը բոլորովին ուրիշ դրսևորումներ ունեն: Ուզում եմ պատմել իմ պրակտիկայից մի քանի դեպքեր, որոնք կարող են ցրել բոլոր կասկածները: Ի օր երազում ես տեսա իմ հիվանդին. իբր նա ինձ մոտ էր եկել մահից հետո: Սկզբում սկսեց շնորհակալություն հայտնել` խնամքի և աջակցության համար, իսկ հետո արտաբերեց.

– Ի˜նչ տարօրինակ է. այս աշխարհը նույնքան իրական է, ինչպես իմ աշխարհը: Ինձ համար սարսափելի չէ: Ես զարմացած էի: Սա չէի սպասում: Արթնացա` անսովոր այդ երազը հիշելով: Ես նախորդ օրը հանդիպել էի նրան. նրա մոտ ամեն ինչ կարգին էր: Բայց երբ աշխատավայր հասա, ասացին, որ այդ հիվանդը գիշերը վախճանվել է: Մտքովս չէր անցնի, որ նա այդքան շուտ կմահանա, ու հանկարծ` նման երազ… Կասկած չկա, որ այդ մարդու հոգին եկել էր` ինձ հրաժեշտ տալու: ԵՐ հիվանդանոց` մեռնող մի հիվանդի մոտ էր եկել հոգևորականը` հաղորդություն տալու: Նույն պալատում մեկ այլ հիվանդ էլ կար, ով մի քանի օր գտնվում էր կոմայի մեջ: Ավարտելով ծիսակարգը, հոգևորականը պատրաստվում էր հեռանալ, բայց հանկարծ կանգ առավ այդ պահին անսպասելիորեն արթնացած և աղերսական հայացքով իրեն նայող մյուս հիվանդի մոտ: Նա հիվանդին հարցրեց, թե չի՞ ցանկանում ինքը ևս խոստովանել և հաղորդություն ընդունել: Ուժասպառ հիվանդը թարթեց աչքերը` ի նշան համաձայնության: Հոգևորականը նորից կրկնեց ծիսակարգը և երբ ավարտեց` մեռնողի այտերին արցունքներ գլորվեցին, և նա հանգիստ հեռացավ ուրիշ աշխարհ: Դժվար է այս դեպքը պատահական զուգադիպություն համարել: Երկարատև կոմայի մեջ գտնվող մարդն արթնացավ հատկապես սուրբ հաղորդության պահին: Մարդու հոգին զգացել էր հոգևորականի ու Սուրբ Շնորհի ներկայությունը և ձգտել էր դրանց ընդառաջ: Իր կյանքի վերջին պահին նա կարողացավ հաղորդակցվել Աստծո հետ, որպեսզի հեռանա խաղաղությամբ: ՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ հիվանդանոցում մի կին էր պառկած: Նրան մի քանի շաբաթ էր մնացել ապրելու: Անչափահաս դուստր ուներ, ով մոր մահից հետո պատսպարան չուներ: Կինը տառապում էր դրա համար: Ի՞նչ էր սպասվում դստերը. մանկատո՞ւն, փողո՞ց:

– Աստված, մի´ թող հիմա մեռնեմ, թույլ տուր մեծացնեմ աղջկաս,- անդադար աղոթում էր մեռնող կինը: Ու, չնայած բժշկական կանխատեսումներին, նա ապրեց ևս 2 տարի: Աստված լսել էր նրա խնդրանքը և նրան այնքան կյանք շնորհեց` մինչ դուստրը չափահաս կդառնար: ԱՀԱՄԵՐՁ մի կին այնքա˜ն էր ցանկանում ապրել մինչև գարուն: Ձմեռ էր, ցուրտ, և նա երազում էր, որ իր վերջին օրերը ջերմացնի արևը: Եվ նրա մեռնելու պահին հանկարծ արև ծագեց ու իր շողերով ջերմացրեց հիվանդասենյակը: Մեկ այլ տատիկ էլ անվերջ աղոթում էր, որ ապրի մինչև սուրբ Հարության տոնը: Ու մահացավ` Սբ. Զատիկի պատարագից հետո… Ամենքին տրվում է իր հավատի չափով: ՆՁ խնդրել էին զննել երիտասարդ մի կնոջ` Յուլյային: Ուռուցքաբանական վիրահատության ժամանակ վրա էր հասել կլինիկական մահը, և ես պետք է պարզեի` տե՞ղն է արդյոք նրա հիշողությունը, բնազդները, լիովին վերականգնվե՞լ է գիտակցությունը և այլն: Ու հենց սկսեցի խոսել նրա հետ, նա սկսեց ներողություն խնդրել:

– Ներեցեք, որ այդքան տհաճություններ եմ պատճառել բժիշկներին: – Ի՞նչ տհաճություններ: – Դե, վիրահատության ժամանակ… երբ ես կլինիկական մահվան վիճակում էի:

– Բայց դուք չեք կարող իմանալ այդ մասին… Դուք չէիք կարող ոչինչ տեսնել կամ լսել… Ձեր ուղեղն անջատված էր, սիրտը կանգ էր առել…

– Այդպես է, բժիշկ: Բայց այն, ինչ կատարվեց ինձ հետ, այնքա˜ն իրական էր: Եվ ես ամեն ինչ հիշում եմ: Ես կպատմեմ այդ մասին, եթե խոստանաք, որ ինձ հոգեբուժարան չեք ուղարկի: Ահա թե ինչ պատմեց Յուլյան. Թմրեցումից հետո նա ոչինչ չի գիտակցել, բայց հետո ինչ-որ ցնցում է զգացել, որը նրան պտույտաձև շարժումով դուրս է նետել իր մարմնից: Ու զարմանքով նա տեսել է ինքն իրեն` վիրահատական սեղանին պառկած: Տեսել է սեղանին հակված վիրաբույժներին և լսել է, թե նրանցից մեկն ինչպես է բացականչում` «Նրա սիրտը կա´նգ առավ»: Այդ պահին Յուլյան սարսափելի վախեցել է` հասկանալով, որ դա ի´ր մարմինն է ու ի´ր սիրտը: Սրտի կանգ առնելը նրա համար հավասարազոր էր մահվան, և վայրկենապես տագնապել է մոր և փոքրիկ դստեր համար: Նա նրանց չէր նախազգուշացրել, որ վիրահատվելու է: Եվ նրա գիտակցությունը սլացել է դեպի տուն, ու նա հայտնվել է իր սեփական բնակարանում: Այնտեղ տեսել է, որ դստրիկը` Մաշան, խաղում է տիկնիկով, իսկ տատիկը հյուսում է: Լսվել է դռան թակը, ներս է մտել հարևանուհին և ասել, որ Մաշայի համար գեղեցիկ զգեստ է կարել: Մաշան ուրախացած` վազել է դեպի հարևանուհին, բայց անզգուշաբար քաշում է սփռոցը` սեղանից թափելով բաժակն ու թեյի գդալը: Գդալն ընկնում է ծալված գորգի տակ: Տատիկը զայրանում է, հարևանուհին փորձում է հանգստացնել, դստրիկը լալիս է: Մոռանալով, որ իրեն այդ սենյակում չեն տեսնում, Յուլյան մոտենում է, շոյում աղջկա գլուխը, հորդորում հանգստանալ: Երբ նրա խոսքերն անարձագանք են մնում, կինը մոտենում է հայելուն և դրա մեջ չտեսնելով իրեն` հանկարծ հիշում է իր «կարգավիճակը»: Հիշում է, որ սեփական մարմինն ինքը տեսել է կողքից: Հիշում է բժշկի սարսափած ձայնը և գիտակցում է.

– Ինչ էլ լինի` ես հենց հիմա պետք է վիրահատարանում լինեմ: Եթե չհասցնեմ` բժիշկներն ինձ մեռած կհամարեն: Տնից նա արագ դուրս է նետվում ու սկսում մտածել, թե ինչ տրանսպորտով արագ տեղ կհասնի: Ու նույն պահին իրեն տեսնում է վիրահատարանում ու լսում է վիրաբույժի բացականչությունը`

– Սիրտն աշխատե´ց: Վիրահատությունը շարունակում ենք, բայց շատ արագ, որպեսզի երկրորդ անգամ կանգ չլինի: Վիրահատությունից և անզգայնացումից հետո Յուլյան սկսել է մտածել կատարվածի մասին ու ամեն ինչ պատմել է բժշկին: Վերջինս որոշել է նրանց տուն գնալ` մորն ու աղջկան տեղեկացնելու, որ վիրահատությունը հաջող է անցել: Նաև հարցրել է Յուլյայի մորը, թե երեկ երեկոյան ժամը 22-00 ժամի ընթացքում նրանց տուն եկե՞լ է հարևանուհի Լիդիա Ստեպանովան:

– Այո´, եկել էր: Դուք ճանաչո՞ւմ եք նրան,- հարցրել է մայրը: – Նա Մաշայի համար զգե՞ստ էր բերել,- շարունակել է բժիշկը:

– Այո´, բերել է… Բժշկի բոլոր հարցերը դրական պատասխան են ստացել: Միայն գդալի ընկնելու մասին տեղյակ չեն եղել տատն ու թոռնիկը: Հիշելով Յուլյայի պատմածները, բժիշկն ասել է.

– Նայեք գորգի տակ: Ու իսկապես գդալը գտել են գորգի տակից… ԵՆՔ մահն արձանագրում ենք` երբ կանգ է առնում սիրտը, և դադարում է ուղեղի աշխատանքը: Մինչդեռ գիտակցության մահ (այն իմաստով, ինչպես մենք ենք պատկերացնում) պարզապես գոյություն չունի: Հոգին ազատվում է իր պատյանից և հստակ ըմբռնում է շրջապատող ողջ իրականությունը: Սա արդեն բավականաչափ ապացույցներ ունի. դա հաստատում են այն հիվանդների բազմաթիվ պատմածները, ովքեր կլինիկական մահ են տարել և այդ րոպեներին զգացել են հետմահու փորձը: Այդ ամենը ցրում է բոլոր կասկածները` մեր հոգիների անմահության մասին,- ամփոփել է պրոֆեսոր Անդրեյ Գնեձիլովը: (Memoriam.ru):

Կարելի է և ապավինել հրաշքներին Մինչ որոշակի նեղ շրջանակներ շարունակում են էվտանազիան մահամերձին տառապանքներին փրկելու միջոց համարել, բժիշկները բոլորովին հակառակ փաստեր են արձանագրում: Դանիայում, օրինակ, ավելանում է էվտանազիայի հակառակորդների բանակը: Հատկապես 19-ամյա Կարինա Մելհիորի հետ կատարվածը շատերին է մղել հավատալու, որ նույնիսկ մահվան մահճում պետք չէ անձնատուր լինել: Կարինայի մասին փաստագրական ֆիլմը` «Աղջիկը, ով հրաժարվեց մեռնել» վերնագրով, յուրօրինակ հեղաշրջում կատարեց մարդկանց հայացքներում: Ավտովթարի արդյունքում նա գանգուղեղի վնասվածք էր ստացել և կոմայի մեջ ընկել: Երեք օր հետո բժիշկները խոստովանել էին, որ անկարող են փրկել աղջկա կյանքը: – Գուցե դեռ հնարավո՞ր է ինչ-որ հրաշք,- հարցրել էր հույսը չկորցրած հայրը:

– Ո´չ,- կտրուկ հայտարարել էին բժիշկները: Տառապագին մտորումներից հետո ծնողները համաձայնել էին, որ կյանքից հեռացող իրենց դուստրն իր ներքին օրգաններով դոնոր դառնա նրանց համար, ովքեր դեռ ապրելու հույս ունեին: Բժիշկները նույնիսկ անջատել էին Կարինայի արհեստական կենսապահովման սարքը, բայց բարեբախտաբար չէին շտապել հենց նույն պահին մարմից հեռացնել առողջ օրգանները: Մեկ օր հետո աղջիկը կենդանության նշաններ էր ցուցաբերել: Մեկ տարի հետո նա արդեն ազատ տեղաշարժվում էր տանը, օգնում մորը և անգամ նորից սովորում էր ձի քշել. ձիասպորտը նրա ամենասիրելի զբաղմունքն է եղել` մինչ ավտովթարը: Ծնողները բողոք են ներկայացրել հիվանդանոցի դեմ. մեկ ամբողջ օր կենսաապահովման սարքն անջատելով, թոքերը թթվածին չէին ստացել: Հավանաբար դա էլ վթարից ավելի մեծ վնաս էր հասցրել ուղեղին: Աղջիկը գրեթե կորցրել էր կարճատև հիշողությունը, հոտառությունը: Այս միջադեպը եզակի չէ: Անցյալ տարի ԱՄՆ-ում ավտովթարի զոհը վերակենդանացել էր` երբ բժիշկներն արդեն արձանագրել էին ուղեղի մահը: Իսկ Լեհաստանում մի տղամարդ կոմայից արթնացել էր 20 տարի հետո` այդքան ժամանակ «ապրելով» արհեստական կենսապահովման սարքերի շնորհիվ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում