booked.net
29.11.2021
04:36

Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրք ըմբիշին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Փոխանցում է «1լուրեր»-ը:

Մեկնարկային գոտեմարտերում 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը զիջել է բուլղարացի մրցակցին: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը հաղթել է ռուս ըմբիշին, 77 կգ քաշային ըմբիշ Սամվել Գրիգորյանը՝ չեխ ըմբիշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը հաղթանակ է տարել սերբ մարզիկի նկատմամբ:

130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք Ֆաթիհ Բոզկուրտին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում