Երևան -2 °C
29.11.2023
03:00

Շախմատի Աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը՝ նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Մ18 շախմատի Աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը՝ նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին անհասանելի է դարձել բոլորի համար՝ նվաճելով մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին դարձել էր նաև Աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում