Երևան -2 °C
29.11.2023
03:08

Թե ինչպես օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին . (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանին, բրոնզե մեդալակիրներ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևային եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանին։

Նշենք, որ հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անի Հովսեփյանն առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված առաջնությունում, 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Անի Հովսեփյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում