Երևան 8 °C
01.12.2022
16:56

Պատմական . Հայաստանի հիմնը հնչեց և դրոշը բարձրացավ Աթաթուրքի և Թուրքիայի դրոշի մեջտեղում

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 3 տարվա դադարից հետո վերջապես վերսկսվել է շախմատի եվրոպայի պատանեկան առաջնությունը։ – «Է րմենիհшբեր»

Այս անգամ հյուրընկալող կողմը Թուրքիայի շախմատի ֆեդերացիան (TSF) էր։ Անթալիա քաղաքի «Antalya Pine Beach» հյուրանոցում կազմակերպված մրցաշարում պայաքարում էին մարզիկներ աշխարհի 46 երկրից։

Հայաստանից մասնակցում էր 31, իսկ Թուրքիայից՝ 196 պատանի շախմատիստ։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը, ինչպես գիտենք, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին տուրում նա, հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչին և վստակելով 7.5 միավոր, ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական մեդալը։

Հայ շախմատիստուհու այդ հրաշալի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։ Ուշագրավ ու տպավորիչ էր, որ Հայաստանի հիմնը հնչում էր մրցանակաբաշխության այն դահլիճում, որտեղ կш-խված էին Թուրքիայի և Աթաթուրքի մեծադիր պատկերները։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում