Երևան 18 °C
28.09.2023
01:01

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»-ը մտադիր է ձեռք բերել , Լուկա Մոդրիչին, Սերխիո Ռամոսին և Մարսելոյին

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, Փարիզյան ՊՍԺ ակումբի պաշտպան՝ նախկին Մադրիդի «Ռեալի» խաղացող Սերխիո Ռամոսին և Հունական Օլիմպիակոսի , Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան ՝ Մարսելոյին:

Այս պահին հայտնի է , որ «Ալ Նասրը» Լուկա Մոդրիչին կառաջարկի 2,5 տարվա պայմանագիր, տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Եթե այս ամիս տրանսֆերը տեղի չունենա, «Ալ Նասրը» կփորձի ամռանն անվճար ձեռք բերել Մոդրիչին, որի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Սերխիո Ռամոսի և Մարսելոյի ձեռք բերման մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն: Ըստ արաբական լրատվամիջոցների «Ալ Նասր»-ի ղեկավարությունը ցանկանում է իր ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստներին կրկին նույն կազմում:

Հիշեցնենք , որ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»-ը օրեր առաջ 200 միլիոն Եվրո տարեկան աշխատավարձով ձեռք բերեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից ՝ Քրիստիանո Ռոնալդուին:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում