booked.net
29.11.2021
03:05

«Ֆորմուլա-1»-ը պաշտոնապես հայտարարել է , որ չեղարկում է Թուրքիայում առաջիկայում կայանալիք մրցաշարը

«Ֆորմուլա-1»-ը պաշտոնապես հայտարարել է 2021 թվականի Թուրքիայի Գրան պրիի չեղարկման մասին: Այս մասին հայտնել է Թուրքիայում «Ֆորմուլա-1»-ը հեռարձակվող հեռուստակայանը՝ «S Sport»-ը: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ Ստամբուլի Գրան պրին նախատեսված էր անցկացնել հունիսի 11-ից 13-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Գրան պրին անցկացվել էր 2005-2011թթ., որից հետո պայմանագիրը չէր երկարաձգվել։ Միայն անցած տարի, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և Գրան պրիների սղության պատճառով, որոշվել էր «Ֆորմուլա-1»-ը ժամանակավորապես դարձյալ վերադարձնել Թուրքիա, սակայն այս տարի ևս մրցաշար անցկացումը չեղարկվեց:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում