Երևան 8 °C
01.12.2022
17:44

Հայ մարզիկները Թուրքիայում անցկացվող հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը նվաճել են 4 ոսկե մեդալ

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են:

Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:

Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել են Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ բրոնզե մեդալ է նվաճել:

Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում