Երևան 36 °C
14.08.2022
19:34

Թուրք հազարավոր երկրպագուներ «Ֆեներբախչե» – Կիևի «Դինամո» խաղի ժամանակ գովաբանել և երգել են Պուտինի պատվին . (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Ֆեներբախչեն» հանդիպել է Ուկրաինայի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպման 57-րդ րոպեին Կիևի «Դինամոն» Բույալսկու գոլով առաջ է անցել 1:0 հաշվով, այդ պահին թուրքական Ստամբուլ քաղաքը ներկայացնող «Ֆեներբախչեի» երկրպագուները ի պատասխան ուկրաինական թիմի սկսել են գովաբանել և երգել են ՌԴ նախագահ Պուտինի պատվին . «Օօօօօօ Վլադիմիր Պուտինի հաղթիր»։

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն չի ներկայացել մամուլի ասուլիսին Վլադիմիր Պուտինի մասին բացականչությունների պատճառով։

Վլադիմիր Պուտինի օգտին կարգախոսներն ու բացականչությունները մեծ արձագանք են գտնել սոցցանցերում։
Խաղից հետո սոցցանցերում բացվել են «#Ամոթ Ֆեներբախչե», «Ամոթ քեզ Ֆեներբախչե», «Պուտին Ֆեներբախչե» հեշտեգները։

Ղրիմի ծագումով ուկրաինացի լրագրող Գյուլսում Խալիլովան, որը հայտնի է ռազմաճակատից իր լուրերով, ասել է. «Ֆեներբախչեի երկրպագուները ոչ միայն խայտառակցին Ղրիմի թուրքերին , այլև խայտառակեցին Ֆեներբախչե թիմին և ողջ Թուրքիան, որը պետք է խաղաղության խորհրդանիշ լինի։

Թուրք լրագրող և գլխավոր խմբագիր Սերդար Ալի Չելիքլերը ր էջում գրել է. «Ֆեներբախչեն պետք է ներողություն խնդրի Ուկրաինայից, Կիևից և բոլոր մյուսներից տխրահռչակ ցնծությունների համար»։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում