booked.net
29.11.2021
04:18

Շաշկիի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ , Ռուսաստանի դրոշը սեղանից հեռացրել են . (տեսանյութ)

Շաշկիի աշխարհի առաջնության եզրափակչի չորրորդ տուրի Ռուսաստանցի Թամարա Տանսիկկուժինայի և Լեհ Նատալիա Սադովսկայա հանդիպման ժամանակ , կազմակերպիչները սեղանից հեռացրել են Ռուսաստանի դրոշը:

Մրցումներն անցկացվում են Լեհաստանում: Նախ միջոցառման կազմակերպիչները պոկեցին ռուս մարզիկի անունով պիտակը, որի վրա պատկերված էր ՌԴ դրոշը , իսկ հետո սեղանց վերցրեցին դրոշը: Հետաքրքրական է , որ նախորդ երեք օրերին ռուսական խորհրդանիշները ոչ ոքի չէին անհանգստացնում:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության պատժամիջոցների համաձայն, ռուս մարզիկներին արգելվում է մրցումներին մասնակցել դրոշի և օրհներգի օգտագործմամբ մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Սադովսկայան 32:16 հաշվով գլխավորում է հանդիպումը: Հաղթում է այն մարզիկը, ով առաջինը ստանում է 54 միավոր: Հիշեցնենք , որ Տանսիկկուժինան աշխարհի վեցակի չեմպիոն է, Սադովսկայան ՝ կրկնակի:

Տեսանյութը դիտել 1.02.40 ժամանակահատվածից.

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում