booked.net
29.11.2021
02:58

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարիերան կշարունակի Իսպանիայի «Լա լիգա»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարիերան կշարունակի Իսպանիայի «Լա լիգա»-ում.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական «Կադիս»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El Desmarque-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից, մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով:

Վարազդատ Հարոյանը ձմռանն էր միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում