Երևան 14 °C
26.09.2022
22:04

Ինչպես են թիմակիցները հանդերձարանում Վահան Բիչախչյանի անունով երգ կատարում . (տեսանյութ)

Լեհաստանի «Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը երեկ նորից իր ֆանտաստիկ խաղով ցնցեց լեհական ֆուտբոլային աշխարհը: Վահան Բիչախչյանը հանդիպման վերջին վայրկյաններին «Պոգոնի» -ին պարգևեց ֆանտաստիկ գոլով հաղթանակ:

Այդ հաղթանակից հետո թիմակիցները հանդերձարանում Վահան Բիչախչյանի անունով երգ են կատարել :

Նշենք , որ Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել էր «Ստալին» ու նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց: Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Բիչախչյանը փոխարինման էր մտել 76-րդ րոպեին:

«Պոգոնը» մրցաշարային աղյուսակոմ բարձրացավ առաջին հորիզոնական:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում