Երևան 15 °C
26.09.2022
23:58

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվեց Փարիզ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Փարիզ, հայտնում է կազմակերպությունը։

«ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է 2021/22 ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխել Սանկտ Պետերբուրգից «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ (Փարիզ): Խաղը կկայանա, ինչպես նախապես նախատեսված էր շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 21:00-ին:

Նշենք , որ «Գազպրոմ Արենա» մարզադաշտը պետք է անցկացներ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը դեռևս 2021 թվականին, սակայն համաճարակի պատճառով օրը հետաձգվեց մեկ տարով՝ 2022 թվականի մայիսի 28-ին։

«Ստադ դե Ֆրանս»-ը Ֆրանսիայի ամենամեծ մարզադաշտն է, որը հատուկ կառուցվել է 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար: Այն ներկայումս տեղավորում է 81,338 հանդիսական և ծառայում է որպես ֆուտբոլի ազգային և ռեգբիի հավաքականների հանդիպումների համար:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում