booked.net
23.09.2021
12:15

Բաչկովի տպավորիչ հաղթանակը Տոկիոյի օլիմպիական խաղերում . (տեսանյութ)

Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։

Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում