Երևան 15 °C
26.09.2022
23:23

ՈւԵՖԱ-ն նոր պшտժшմիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ դուրս թողնել բոլոր մրցաշարերից

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) մոտ ապագայում նախատեսում է կազմակերպել կազմակերպության գործկոմի հերթական արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Ռուսաստանի դեմ լրացուցիչ պшտժшմիջոցների սահմանումը։

Ինչպես հայտնում է «ՄԱՏՉ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին , գործկոմի արտահերթ նիստը կարող է տեղի ունենալ մինչև այսօր երեկոյան։

Ինչպես հայտնում է իսպանական «Մարկա»-ն, այժմ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը խորհրդակցում է ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, ՖԻՖԱ-ի և իրավաբանների հետ։

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ հրավիրելու պատճառ է դարձել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը՝ հրաժարվել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆին մասնակցելուց։ Այս փլեյ-օֆֆում, որոնցից առաջինը նախատեսված է մարտի 24-ին, Լեհաստանի հավաքականը պետք է խաղար Ռուսաստանի հավաքականի հետ։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում