booked.net
29.11.2021
04:50

Արմեն Սուքիասյանը 12:1 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արմեն Սուքիասյանը 12:1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Չեմպիոնի կոչման համար պայքարում Սուքիասյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ:

80կ գ քաշային Սևակ Բաղրամյանը, ցավոք, կիսաեզրափակչում պարտվել է ռուս մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում