booked.net
28.10.2021
17:31

Լևոն Արոնյանը դարձավ Goldmoney Asian Rapid խոշոր մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարը:

Այսօր կայացած եզրափակիչ 2-րդ մրցամարտում մեր գրոսմայստերը մեկնարկում երկու հաղթանակ տարավ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի նկատմամբ: Այդպիսով, Լևոն Արոնյանը ժամանակից շուտ ճանաչվեց մրցաշարի հաղթող, քանի որ մրցակիցն այլևս հնարավորություն չուներ ռևանշի հասնել առաջին մրցամարտում կրած պարտության դիմաց:

Գլխավոր մրցանակից բացի մեր շախմատիստը կստանա նաև 30 հազար դոլար պարգևավճար: Վլադիսլավ Արտեմիևը կխրախուսվի 15 հազար դոլարով:

Մրցաշարին մասնակցեցին 16 գրոսմայստեր, որոնք երկու փուլով որոշեցին հաղթողին:

Հայաստանի Հանրային Ռադիո

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում