Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի Մբապեի հետ

Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր լրատվամիջոցները , Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ:
Նշեն ք, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել , որ որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ:
Մբապեն իր ընտրության մասին կհայտարարի Ֆրանսիայի հավաքականի հավաքից առաջ, որը նախատեսված է սկսել մայիսի 28-ին։
«Իմ ընտրությունը կատարված է: Ես կհայտարարեմ իմ ապագայի մասին մինչև Ֆրանսիայի հավաքականի հաջորդ հանդիպումը»,- ասել է Մբապեն:
Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Այս տարվա հունիսի 30-ին ավարտվում է նրա պայմանագիրը փարիզցիների հետ։
Մբապեն աշխարհի ամենաթանկ խաղացողն է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։