booked.net
29.11.2021
04:47

Թե ինչպես է Մեծ Բրիտանիան «գցnւմ» իր «եղբայր» Թուրքիային , հшuցնելnվ ևս մեկ վն шu

Ինչպես տեղեկացավ SLIM news-ը , Բրիտանիան ջшնքեր չի խնայում , որպեսզի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանա Լոնդոնում , ներառելով Թուրքիային COVID-19-ի պատճառով ՝ կարմիր ցուցակում:

Բրիտանիան այսօր COVID-19- ի համար Թուրքիային համարեց բարձր ռիսկային երկիր և ներառեց կարմիր ցուցակում, իսկ ովքեր կայցելեն Թուրքիա , վերադարձից հետո 10 օր պшրտшդիր պետք է անցնեն կարանտին , հատուկ հյուրանոցներում վճարելով իրենց իսկ գրպանից: Միջին արժեքը հաշվարկվում է 1750 ֆունտ ստեռլինգ (2450 դոլար): Նոր սահմանшփшկnւմն ուժի մեջ կմտնի մայիսի 12-ից:

Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապպսը իր հերթին հայտարարեց , որ կարմիր ցուցակներում ընդգրկված երկրներ ֆուտբոլասերները չայցելեն , նկատի ունենալով Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 29-ին, Մանչեսթեր Սիթիի և Չելսիի միջեւ:

«Սա կունենա մի շարք հետևшնքներ: Դա առաջին հերթին նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի հետ կապված երկրպագուները չպետք է մեկնեն Թուրքիա», – ասում է Գրանտ Շապպսը:

Լոնդոնը պատրաստ է ընդունել Թուրքիայի փոխարեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը , բայց «Դա, ի վերջո, որոշում է ՈւԵՖԱ-ի նախագահությունը: Հաշվի առնելով, որ այդ եզրափակչում երկու անգլիական ակումբ կա, մենք անհամբեր սպասում ենք ՈւԵՖԱ-ի ասելիքին», – ասաց Շապպսը:

Այսպիսով Մեծ Բրիտանիան ամեն կերպ ուզում է խլ-ել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իր «եղբայր» Թուրքիայից , այսպիսով հասցնելով ևս մեկ վն-шu առանց այդ էլ փլ-nւզվnղ Թուրքիայի տնտեսությանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում (1:1, 1:0) պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0):

Անգլիական «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպմանը կկարողանան ներկա լինել 30 հազար հանդիսականներ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում