booked.net
09.05.2021
12:33

Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի մրցույթում ՀՀ ԱԺ-ի պատգամավորների թիմը նվաճել է չեմպիոնական տիտղոսը

Եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի մրցույթում ՀՀ ԱԺ-ի պատգամավորների թիմը նվաճել է չեմպիոնական տիտղոսը .

Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։

Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում