Երևան 18 °C
28.09.2023
01:14

Հենրիխ Մխիթարյանը համաձայնություն է տվել տեղափոխվել «Ինտեր»

«Ինտերը» բանակցություններ է վարել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ 33-ամյա կիսապաշտպանը նախնական համաձայնություն է տվել միլանյան ակումբ տեղափոխվելու համար, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

33-ամյա հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս հունիսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինտերը Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ 3,5 մլն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ և միջնորդավճարներ՝ 2 մլն գործակալների համար։ Եթե ​​«Ռոման» չբարելավի իր առաջարկը, ապա ֆուտբոլիստը կգնա «Ինտեր»:

Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք , որ Իտալական «Ինտեր» այս տարի զբաղեցրել է Ա սերիայում երկրորդ տեղը և առաջատար «Միլան»-ին զիջում էր 2 միավորով : «Ինտեր»-ը բականաբար նվաճել է նաև Չեմպիոննեի Լիգաի ուղեգիր:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում