booked.net
01.12.2021
10:36

Դավիթ Չալոյան vs Մարկ Պետրովսկի․ Աշխարհի առաջնություն Եզրափակիչ . ՈւՂԻՂ

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը +92 կգ քաշային կարգում տիտղոսը կվիճարկի 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկու հետ։
24-ամյա հայ բռնցքամարտիկի քաշը 104 կգ է, 22-ամյա ռուսաստանցունը՝ 97 կգ։

Եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21։00-ին։ Դավիթ Չալոյան – Մարկ Պետրովսկի մենամարտը վերջինն է։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին եւ ապահովեց առնվազն փոխչեմպիոնի կոչումը:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել է 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի մյուս անդամներից մեդալ նվաճեց միայն Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ): Կիսաեզրափակիչում Բաչկովը պարտվեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Էնդի Գոմես Կրուսին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
Սա Հովհաննես Բաչկովի երրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնություններում:

11 մասնակցով աշխարհի առաջնությանը ներկայացած Հայաստանի թիմից պայքարից դուրս են մնացել Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արման Դարչինյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Сергей Лев

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում