booked.net
29.11.2021
03:11

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության և Չեմպիոնների լիգայի եզրափակիչի չեղարկումը քաղաքական որոշում է . Էրդողան

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության Գրան պրիի և Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթի» ու «Չելսի» եզրափակիչ ֆուտբոլային հանդիպումը չեղյարկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որակել է քաղաքական:

«Ես վստահ եմ ՈՒԵՖԱ-ում և «Ֆորմուլա-1»-ում քաղաքական որոշումներ են կայացվել , որպեսզի չեղարկվեն Թուրքիայում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության և Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:»,- ասել է Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միևնույն ժամանակ, Էրդողանը հաստատել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) «խոստացել է 2023 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել Թուրքիայում»:

Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության Գրան պրին և Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» եզրափակիչ չեղարկվել են Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում