Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
«Մարտիրոսյան 1 -0 Մամեդյարով
Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ»,-նշում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:
Նշենք , որ Լեւոն Արոնյանն առողջական խնդիրների հետեւանքով չի մասնակցի Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։