Երևան 19 °C
26.06.2022
02:22

Շոտլանդացի ֆուտբոլի երկրպագուները Հայաստանի աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին նվիրաբերել են 4000 ֆունտ սթերլինգ

Շոտլանդիա -Հայաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «Tartan Army Sunshine Appeal» երկրպագուների շարժումը բարեգործական այց է կատարել Երևանում գտնվող «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոնին։

Երկրպագուները իրենց միջոցներով ֆինանսավորվող բարեգործական հիմնադրամի կողմից կատարել են դրամական աջակցություն «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոն հաճախող աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։

Արդյունքում, կենտրոնին է փոխանցվել շուրջ 4 հազար ֆունտ սթերլինգ գումար:

«Մեր 91-րդ բարեգործական այցը տեղի ունեցավ Երևանում՝ աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից արժանացանք շատ ջերմ ընդունելության: Նրանք մեզ ողջունեցին իրենց ազգային պարերով»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Երկրպագուական այս շարժումն ավելի քան քսան տարի կատարում է մանկական բարեգործական նվիրատվություններ այն երկրներում, որտեղ՝ իրենց ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է հանդիպումներ։

Նշենք , որ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի Երևանում ընդունեց Շոտլանդիայի ընտրանում և 1-4 հաշվով պարտություն կրեց։

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում