ՊԵԿ հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը Թուրքիայիում դարձել է բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն

Դավիթ Ներսիսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 43-րդ առաջնության +60 տարիքային խմբի 80 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Իտալիայի ներկայացուցչին, նվաճել է ոսկե մեդալն ու ճանաչվել մարզաձևի աշխարհի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ), հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 13-ից 24-ը. մասնակցել են 56 պետության՝ ընդհանուր 1100 մարզիկ:
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը 2022թ. մայիսին ճանաչվել էր բազկամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)։