booked.net
30.07.2021
01:37

Հունաստանում չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ակումբի ֆուտբոլիստներին. թիմը հետ է վերադարձել

Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։

Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն Գալաթասարայի ղեկավարությունը մերժել է պահանջը կատարել, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։

Թուրքական մամուլը այս կապակցությամբ իր վրդnվմnւնքն է հայտնել և մեղшդրել հունական կողմին խտրшկшնnւթյшն մեջ։

Այս հարցը անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում