booked.net
30.07.2021
01:10

Վարազդատ Հարոյանը ներկայացվել է Իսպանական «Կադիս» ֆուտբոլային ակումբին , Հարոյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով . (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն արդեն Իսպանիայում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`28-ամյա պաշտպանն արդեն միացել է իսպանական «Կադիս»-ին: Հայ ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել և թեստավորվել է: «Կադիս»-ը հուլիսի 12-ից կսկսի նախապատրաստվել Լա լիգայի նոր մրցաշրջանին:

Հարոյանի «Կադիս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա երկրորդ հայ ֆուտբոլիստն է Արազ Օզբիլիսից հետո, ով հանդես կգա Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: Վարազդատ Հարոյանը ձմռանը միացել էր ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

«Կադիս»-ը հիմնադրվել է 1910 թվականին: Արդեն ավարտված մրցաշրջանում թիմը 12-րդն էր:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում