Երևան 18 °C
26.06.2022
03:05

Հենրիխ Մխիթարյանը Միլանում է , նա բուժզննում կանցնի «Ինտեր»-ում

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցնում «Ինտեր»-ում։ Ինչպես հայտնում է Իտալական մամուլը , սպասվում է, որ նա կստորագրի երկու տարվա պայմանագիր։

Հունիսի 30-ից հետո կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ նա համաձայնության չի եկել «Ռոմայի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Հաղորդվում է, որ Մխիթարյանի նախնական աշխատավարձը կկազմի 3,3 միլիոն եվրո մեկ սեզոնի համար, իսկ հավելումներով՝ կհասնի տարեկան 4,2 միլիոն եվրոյի:

Ակնկալվում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի հունիսը:

Այնուամենայնիվ, կա նաև կետ, որը թույլ է տալիս «Ինտերին» դադարեցնել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ 12 ամսից հետո, եթե նա նվազագույն թվով ելույթներ չունենա առաջին մրցաշրջանում:

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում 44 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում